Բաժիններ՝

Երևանի 7 համայնքներում ջրամատակարարման բաշխիչ ցանցի բարելավման ծրագիր է իրականացվում

Այս տարվա հոկտեմբերին Ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության» ԾԻԳ-ը կամփոփի «Երևանի ջրամատակարարման բարելավման ծրագրով» նախատեսված շինարարական 3 փաթեթների իրականացումը: Ներկայումս շինարարական աշխատանքներ են ընթանում Երևանի միանգամից 7 համայնքներում, ինչի մասին ապրիլի 27-ին կայացած հերթական աշխատանքային քննարկման ընթացքում զեկուցվեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից՝ հավելելով. «Ծրագրի շրջանակներում Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն համայնքների բաշխիչ ցանցի բարելավման ծրագրի շրջանակներում արդեն իսկ կառուցվել են 8.9 կմ երկարությամբ բաշխիչ ցանցի ջրագծեր, 5.1 կմ երկարությամբ անհատական տների մուտքագծեր, ինչպես նաև՝ 776 հատ տնային մուտքագծերի ջրաչափական դիտահորեր։

Էրեբունի համայնքում կառուցվել են 32.8 կմ երկարությամբ բաշխիչ ցանցի ջրագծեր, 20.2 կմ երկարությամբ անհատական տների մուտքագծեր, 4061 հատ տնային մուտքագծերի ջրաչափական դիտահորեր։

Կենտրոն, Նորք-Մարաշ, Շենգավիթ, Ավան համայնքներում կառուցվել են 20.2 կմ երկարությամբ բաշխիչ ցանցի ջրագծեր, 11.8 կմ երկարությամբ անհատական տների մուտքագծեր և 2423 հատ տնային մուտքագծերի ջրաչափական դիտահորեր։

21 մլն. ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ վարկային ծրագրի շրջանակներում նախատեսվում է ևս երկու շինարարական ծրագրեր իրականացնել՝ Սիլիկյան և Հաղթանակ թաղամասերում:

Ծրագրով, ընդհանուր առմամբ, նախատեսվում է 114 կմ երկարությամբ բաշխիչ ցանցի ջրագծերի, 108 կմ երկարությամբ անհատական տների նոր մուտքագծերի, 11640 անհատական տների մուտքագծերի և ջրաչափական հանգույցների կառուցում և 30 հատ լոկալ պոմպակայանների վերակառուցում:

Ակնկալվում է, որ ծրագրի իրականացման արդյունքում կնվազեն բաշխիչ ցանցերում առկա կորուստները, կբարձրանա հավաքագրման մակարդակը, կապահովվի ջրամատակարարման անընդհատություն և վերակառուցվող պոմպակայանների շահագործման ծախսերի նվազեցում:

Նշենք, որ վարկը տրամադրվել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (7 մլն ԱՄՆ դոլար), Եվրոպական Ներդրումային Բանկի (7 մլն ԱՄՆ դոլար), ԵՄ /ՀՆԾ (7.0 մլն ԱՄՆ դոլար) կողմից: Ծրագրի իրականացման վերջնաժամկետը 2019 թ-ն է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս