Արցախում բնակիչներ են թունավորվել
Ապրիլի 28-ին ժամը 06:05-ի «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ից հողորդում է ստացվել ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մաս այն մասին, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են ընդունվել Ասկերանի շրջանի Խնածախ գյուղի բնակիչներ` 2008թ. ծնված Է.Ս-ն, 2001թ. ծնված Ա.Ս-ն, 2012թ. ծնված Ա.Ս-ն և 2011թ. ծնված Ա.Ս-ն, իսկ ժամը 05:35-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ են ընդունվել նույն տան բնակիչներ` 1979թ. ծնված Է.Ս-ն, 1977թ. ծնված Ս.Ս-ն, 1969թ. ծնված Է.Ն-ն, 1993թ. ծնված Վ.Ն-ն, 1993թ. ծնված Զ.Ա-ն, 2005թ. ծնված Ա.Ս-ն և 2002թ. ծնված Ս.Ս-ն:
Պարզվել է, որ նշված անձինք թունավորվել են տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից:ա
Արցախի ոստիկանություն