Բաժիններ՝

Ներգնա զբոսաշրջային այցելությունների թվի կրճատմամբ պայմանավորված Tax free հաշիվներով վերադարձված գումարները նվազել են

Օտարերկրյա անձանց կողմից ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման ժամանակ Tax free հաշիվներով 2018թ. առաջին եռամսյակի ընթացքում վերադարձվել է ավելացված արժեքի հարկի 232 միլիոն 159 հազար դրամ գումար:

Լրագրողների հետ հանդիպմանը ՊԵԿ ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության պետ Տիգրան Կիրակոսյանն ասաց, որ ցուցանիշն անցած տարվա համեմատ գերազանցել է 146 միլիոն 139 հազար դրամով կամ 169.9 տոկոսով: «Եթե 2018 թվականի մարտ ամսին օտարերկրյա քաղաքացիներին վերադարձվել է 144 միլիոն 346 հազար դրամ, ապա ապրիլին՝ ընդամենը 11 միլիոն 384 հազար դրամ»,-ասաց նա:

Tax free հաշիվներով վերադարձված գումարների նվազումը հիմնականում պայմանավորված է ներգնա զբոսաշրջային այցելությունների թվի աննախադեպ կրճատմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս