Ցուցարարներին ծեծած Մասիսի քաղաքապետի եղբայրը հասցրել է փախչել Ֆրանսիա. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը, Երևանում ապրիլի 16-ին բողոքի ցույցերի ժամանակ ծեծի էր ենթարկել ուսանողներին: Ընդ որում, ուսանողների վրա Համբարձումյանը հարձակվել էր ոստիկանների ներկայությամբ, կան նաև համապատասխան տեսագրություններ:
Սակայն մինչև հիմա կատարվածի առթիվ քրեական գործ չի հարուցվել: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեց, թե ինչու դատախազությունը չհանձնարարեց քրեական գործ հարուցել Հերացի փողոցում երիտասարդների նկատմամբ Մասիսի քաղաքապետի եղբոր կողմից բռնություններ կիրառելու վերաբերյալ:
Ի պատասխան դատախազության հանրային կապերի բաժնից հայտնել են. «Քրեադատավարական օրենքով սահմանված ժամկետներում պետք է կայացվեն համապատասխան դատավարական որոշումներ»:
Մինչ այդ, հիշեցնենք, ըստ շրջանառվող լուրերի՝ Համբարձումյանը հասցրել է ճողոպրել ՀՀ-ից. ասում են՝ փախել է Ֆրանսիա»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: