Կիբերգրոհի փորձեր են արվել ՀՀ վարչապետի պաշտոնական կայքէջի նկատմամբ
ՀՀ վարչապետի պաշտոնական կայքէջի՝ primeminister.am դոմեյնի նկատմամբ կիբերգրոհի փորձեր են արվել:
Նշված դոմեյնով կեղծ էլեկտրոնային հասցեներից կարող են ուղարկվել նամակներ՝ վիրուս պարունակող կից նյութերով:
«Նշված դոմեյնից հաղորդագրություններ ստանալու դեպքում՝ առաջարկում ենք չբացել դրանք կամ պարզապես ջնջել: Խնդիրը մասնագետների ուշադրության կենտրոնում է, այդուհանդերձ, բոլորին խնդրում ենք զգոն լինել»,- ասված է հաղորդագրությունում: