ՀՀ գլխավոր դատախազությունում ձեռնարկվել են ՀՀ հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, հետագայում նաև ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման, ինչպես նաև սերմերի հատկացման պետական աջակցության ծրագրերի իրագործման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակի ուսումնասիրություններ:
ԿԲ խորհրդի ապրիլի 27-ի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել «ՄԻԿՐՈ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ՝ ՀՀ, ք. Երևան, 0010, Տերյան փ. 52 շ., բն. 9 հասցեում գործող գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 272 լիցենզիան (տրված՝ 19.03.2013թ.)՝ գրավատան կազմակերպչի դիմումի համաձայն:
Գործընկերներին հրաժեշտ տալու համար Արմեն Ամիրյանը եկել էր ընտանիքի՝ կնոջ ու կրտսեր դստեր հետ:
«Այսօր, եթե դու էջ ունես Facebook-ում, դու նաև լրատվամիջոց ես, և դա ենթադրում է նաև պատասխանատվություն։ Մարդ պետք է գիտակցի, որ, եթե ուղղակի ինչ-որ մեկն ասել է, որ հորեղբոր տղան ծանոթ ունի, որի ծանոթը հավաքարար է աշխատում այսինչ տեղում, միշտ չէ, որ արժե այդ ամենը տարածել՝ որպես ակնհայտ ճշմարտություն»:
Տեղեկացնում ենք, որ ս.թ. մայիսի 3-ին՝ ժամը 14:10-ի մոտակայքում, ավազակային հարձակում է տեղի ունեցել էյչ-էս-Բի-Սի Բանկ Հայաստանի Երևանի Կոմիտաս մասնաճյուղի վրա (հասցե՝ Կոմիտաս պողոտա 3):
Մայիսի 3-ին, ժամը 14.25-ի սահմաններում, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ HSBC բանկի` Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա ավազակային հարձակում է կատարվել:
«Բոլորս էլ այս հասարակության մի մասն ենք կազմում, մենք նույն հայ ժողովուրդն ենք, տեսնում ենք դրականը և բացասականը
Մայիսի 3-ին «Մարտակերտի շրջբուժմիավորում» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը ժամը 00:10-ին իրենց մոտ է տեղափոխվել Զագլիկ գյուղի բնակիչ՝ 1963թ. ծնված Ն.Չ-ի դիակը:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանն արդեն վերադարձել է իր թատրոնի փորձերին:
Մայիսի 3-4-ը` կեսօրից հետո, 5-8-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Ժամը 13։50-ի սահմաններում անհայտ անձը՝ զինված հրազենով և նռնակով, ներս է մտել Արաբկիր վարչական շրջանի բանկերից մեկը և զենքի սպառնալիքի տակ այնտեղից հափշտակել խոշոր գումար։
ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հ. Բ.-ն հաղորդում, ապա` նույնաբովանդակ բացատրություն է տվել, որ նույն քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն իրեն ծեծի են ենթարկել և խոշտանգել:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են 36-ամյա կնոջը դանակահարելու հանգամանքները։ Բավարար ապացույցներ ձեռք բերվել առ այն, որ կնոջը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել ամուսնու եղբայրը, ով անմեղսունակ է ճանաչվել։
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի շնորհավորական ուղերձը Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ:
ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանն այսօր ԱԺ նիստում ներկայացրեց իր ղեկավարած կառույցի 2017 թվականի տարեկան հաշվետվությունը։ Նա նշեց, որ 3 գործերով նյութեր՝ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության և Գյուղատնտեսության նախարարության՝ ՀՀ-ում տավարաբուծության զարգացման ծրագրի մասով, ուղարկվել են գլխավոր դատախազություն։
Մայիսի 3-ին, ժամը 11:00-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի 26 հասցեում գտնվող թիվ 7 մանկապարտեզի տարածքում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սահմանամերձ համայնքների ուսանողներին ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:
Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներն իրենց ազդեցությունն են ունեցել զբոսաշրջության ոլորտի զարգացումների վրա:
Գործադիրն ընդունել է Կոտայքի մարզի Հրազդան, Գեղարքունիքի մարզի Վաղաշեն, Շիրակի մարզի Աշոցք, Արագածոտնի մարզի Թալին, Սյունիքի մարզի Սիսիսան համայնքների վարչական տարածքներում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի նվիրատվությունը՝ համայնքների ավագանիների որոշումների հիման վրա:
«Լիդիան Ինթերնեյշնլը» տեղեկացնում է, որ ընկերության տնօրենների խորհուրդը «Լիդիան Ինթերնեյշնլի» նոր նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն է նշանակել Ժոաո Կարելլիոյին:
Մայիսի 3-ին, ժամը 08:59-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Բեկոն» գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Մինչ ներհայաստանյան իրադարձություններն իրենց վրա են սևեռել աշխարհի տարբեր առաջատար լրատվամիջոցների ուշադրությունը, բրիտանական հեղինակավոր BBC-ն ընթերցողներին է ներկայացրել վեց հետաքրքիր փաստ Հայաստանի մասին:
Սիրելի՛ լրագրողներ,
Շնորհավորում եմ ձեզ մամուլի ազատության օրվա կապակցությամբ։
Երեկ ամբողջ համացանցը ողողված էր ստահոդ ու անբարո ապատեղեկատվությամբ, թե իբր Վահրամ Բաղդասարյանը, ով ռեյտինգային ընտրակարգով պատգամավոր է ընտրվել Լոռու մարզից, ով վաստակել է Լոռու և, հատկապես, Վանաձորի բնակիչների վստահության քվեն իր հեղինակության, հարգանքի ու կատարված աշխատանքի շնորհիվ, գործադուլ հայտարարած «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակցուհիների հասցեին անպարկեշտ է արտահայտվել:
Միավորված ազգերի կազմակերպությունն ուղիղ 25 տարի առաջ մայիսի 3-ը հռչակեց Մամուլի ազատության համաշխարհային օր:
Մայիսի 3-ին, ժամը 10:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սողոմոն Տարոնցու փողոցի թիվ 24 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Գավառ քաղաքում 2018 թվականի մայիսի 2-ին իրականացված բողոքի զանգվածային գործողությունների հետեւանքով դանակահարված երկու երիտասարդների կյանքին, ինչպես հավաստեց Գավառի բժշկական կենտրոնի տնօրեն Աշոտ Կարապետյանը, վտանգ չի սպառնում:
Ճանաչողներին խնդրում ենք ահազանգել 1-02:
Նոր Նորքի քրեական հետախույզները 370․000 դրամի գողության դեպք են բացահայտել:
Ընդհանրապես այն պահից, երբ մամուլի ազատությունն սկսեցին սանդղակներով չափել, ոչ միայն մամուլի ազատության խնդիրն էր բարձրաձայնվում, այլև ուշադրություն էր հրավիրվում տվյալ երկրի իշխանությունների հանդուրժողականության, զարգացվածության, ազատ խոսքը հարգելու մակարդակին: