Բաժիններ՝

Ջիգարխանյանն արդեն վերադարձել է իր թատրոնի փորձերին

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանն արդեն վերադարձել է իր թատրոնի փորձերին: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ գործող Մոսկվայի դրամատիկական թատրոնի թատերախմբի ղեկավար, հասարակայնության եւ ԶԼՄ-ների հետ կապերի գծով թատրոնի ներկայացուցիչ Վյաչեսլավ Դյաչենկոն:

«Նա արդեն եղել է թատրոնում, երկու օր առաջ էր եկել, Արմեն Բորիսովըչը եղել է թատրոնում: Այսօր ես սպասում եմ նրան, բայց չգիտեմ՝ որ ժամին նա այսօր կգա: Նա եղել է թատրոնում, եւ ամեն ինչ նորմալ է»,-ասել է Դյաչենկոն: Խոսելով արտիստի առողջության մասին՝ նա նշել է, որ անհանգստանալու պատճառներ չկան: Ապրիլի 26-ին Ջիգարխանյանին շտապ կարգով հոսպիտալացրել էին Մոսկվայի հիվանդանոցներից մեկում, որտեղ նա կոմայի մեջ է եղել: Դա դարձել էր այս տարի արտիստի երրորդ հոսպիտալացումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031