
55-ամյա տղամարդը մահացել է քիմիական լուծույթ խմելու հետևանքով

Մայիսի 3-ին «Մարտակերտի շրջբուժմիավորում» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը ժամը 00:10-ին իրենց մոտ է տեղափոխվել Զագլիկ գյուղի բնակիչ՝ 1963թ. ծնված Ն.Չ-ի դիակը:
Պարզվել է, որ վերջինս անհայտ հանգամանքներում խմել է չպարզված քիմիական լուծույթ և հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել:
Արցախի ոստիկանություն