Ուժը կորցրած է ճանաչվել «ՄԻԿՐՈ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ գրավատնային գործունեության լիցենզիան
ԿԲ խորհրդի ապրիլի 27-ի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել «ՄԻԿՐՈ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ՝ ՀՀ, ք. Երևան, 0010, Տերյան փ. 52 շ., բն. 9 հասցեում գործող գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 272 լիցենզիան (տրված՝ 19.03.2013թ.)՝ գրավատան կազմակերպչի դիմումի համաձայն: Այս մասին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ մտնելու պահից գրավատունն իրավունք ունի կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են մինչև լիցենզիայի գործողության դադարեցումը կնքված վարկային և պահատվության պայմանագրերից բխող իրավունքների և պարտականությունների կատարման հետ:
«ՄԻԿՐՈ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ և ֆիզիկական անձանց միջև կնքված վարկային և պահատվության պայմանագրերը կարող են սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից կողմերի նախաձեռնությամբ վաղաժամկետ լուծվել` համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 467-րդ հոդվածի 1-ին մասի, վարկառուների կողմից վերցված վարկը և մինչև պայմանագրի լուծման պահը դրա դիմաց սահմանված տոկոսները և գումարի օգտագործման հետ կապված այլ վճարները մարելուց, պահատվության պայմանագրի դիմաց վճարումները կատարելուց, ներառյալ` գույքի պահատվության հետ կապված գրավատան կրած սովորական և արտակարգ ծախսերը հատուցելուց և գրավատան կողմից որպես գրավ կամ ի պահ ընդունված գույքը վերադարձնելուց հետո: