
Տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված քաղաքացին հարվածել է ոստիկանության ծառայողի դեմքին

Հունիսի 24-ին ԱՀ ոստիկանության ՃՈ տեսուչ Մ.Մուսայելյանը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը ժամը 17:00-ի սահմաններում Մարտունու շրջանի «Գիշվա խաչմերուկ» կոչվող տեղամասում ծառայություն իրականացնելիս, կանգնեցրել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված Մարտունի քաղաքի բնակիչ՝ 1977թ. ծնված Է.Գ-ի վարած «ՎԱԶ-2106» ավտոմեքենան, սակայն վերջինս չենթարկվելով ոստիկանության ծառայողի օրինական պահանջներին, մեծ արագությամբ շարունակել է երթևեկությունը և Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին, կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, բախվել է հողաթմբին, այնուհետև կրկին չենթարկվելով դեպքի վայր ներկայացած ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, ձեռքով մեկ անգամ հարվածել է ՃՊԾ տեսուչ Մ.Մուսայելյանի դեմքին:
Արցախի ոստիկանություն