Բաժիններ՝

Հաղարծին վանական համալիրի մոտ ավտոբուսն արգելափակվել է ցեխակույտի մեջ

Հունիսի 24-ին՝ ժամը 21:27-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Հաղարծին վանական համալիրի մոտակայքում ավտոբուսն արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Setra» մակնիշի ավտոբուսը:

Հունիսի 24-ին՝ ժամը 18:25-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Գոշ գյուղում՝ «Գոշ» լճի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Toyota 4Runner» մակնիշի ավտոմեքենան:

Հունիսի 24-ին՝ ժամը 06:37-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղում՝ Սևանա լճի ափամերձ հատվածում, կան արգելափակված ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի և «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենաները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս