Անտառամերձ հատվածում՝ եղևնիների տակ, գտնվել է Վիկտոր Աղաջանյանը. առկա են կենդանության նշաններ. Լոռու մարզային փրկարարական վարչություն
24.06.2018թ. ժ.18:10-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ ժ.12:00-ի սահմաներում Վիկտոր Աղաջանյանը (ծնվ. 1939 թ.) կորել է Սարատովկա գյուղի մոտակա անտառում. անհրաժեշտ է օգնություն:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ազատ հերթափոխից 7 հրշեջ-փրկարար:
Ժ.22:20-ի դրությամբ որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք: Որոնողական աշխատանքներին մասնակցել են 10 փրկարար ծառայող, 10 ոստիկան, 5 որոնվողի հարազատներ և Սարատովկա համայնքից 3 բնակիչ: Դեպքի վայրում է գտնվել ՄՓՎ փ/ծ գնդապետ Կ.Հովհաննիսյանը:
25.06.2018թ. Ժ.07:00-ին որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ 17 հրշեջ-փրկարարներով և ՄՓՎ ՕԽ-ն՝ փ/ծ գնդապետ Կ.Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Ժ.09:59-ին ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Հովհաննիսյանից տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ Սարատովկա գյուղի հարակից անտառամերձ հատվածում՝ եղևնիների տակ, գտնվել է Վիկտոր Աղաջանյանը. առկա են կենդանության նշաններ, ոստքը վնասված է. անհրաժեշտ է պատգարակ՝ քաղաքացուն իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, տեղում որոշում է կայացվել ՄՓՎ ՕԽ-ին պատկանող «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան այլ ճանապարհով մոտեցնել քաղաքացի Վ. Ա.-ին: Շտապօգնության աշխատակիցները քաղաքացի Վ. Ա.-ին ցուցաբերել են առաջին բուժօգնություն, ինչից հետո «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են Տաշիր քաղաքի ԲԿ: Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են թվով 25 հրշեջ-փրկարար՝ ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Կ. Հովհաննիսյանի գլխավորությամբ, ինչպես նաև 30 ոստիկան և մոտ 15 քաղաքացի:
Լոռու մարզային փրկարարական վարչություն