Վթար «Դարոժնի դոմիկ» տարածքի մոտ. տուժածների ինքնությունները չի հաջողվել պարզել
Հունիսի 24-ին՝ ժամը 21:30-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի «Դարոժնի դոմիկ» կոչվող տարածքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է շինարարական տեխնիկային, առկա է գազի արտահոսք, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 16-րդ կմ-ին «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհին կայանած «Dinapat TT122» մակնիշի գլոցամեքենային:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը (ինքնությունները չի հաջողվել պարզել) տեղափոխվել են Սիսիանի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: