Բաժիններ՝

Պատահար Կապանում. կա տուժած

Հունիսի 24-ին` ժամը 22:11-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գործարանային փողոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը (Ա. Մ., ծնված 1981 թ.) կորցրել է կառավարումը և բախվել հենապատին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենայի վարորդը քաղաքացիների ուժերով տեղափոխվել է Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս