Բաժիններ՝

Գիտության պետական կոմիտեի նախագահը դատի է տվել Դանիել Իոաննիսյանին

«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ գիտության պետական կոմիտեի նախագահը հայց է ներկայացրել իր դեմ:

«Հենց նոր ստացա գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի հայցն իմ դեմ: Պնդում է, որ իրեն զրպարտել եմ և պահանջում է 2 միլիոն դրամ փոխհատուցում:

Այսպիսով ԳՊԿ նախագահը դասվեց ՀՀԿ-ի համար ձայներ հավաքած և ինձ դատի տված 30 տնօրենների հետ նույն շարքին:

Ես ոչ մեկին չեմ զրպարտել: Որքան 30 տնօրենների միջոցով Արմեն Աշոտյանենք իրենց ուզածին հասան, այնքան էլ Սամվել Հարությունյանը կհասնի»,- գրել է Դանիել Իոաննիսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930