Բաժիններ՝

Պայթյուն և վթար Խոր Վիրապի վանք տանող ճանապարհին. կան տուժածներ

Հունիսի 25-ին՝ ժամը 20:53-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղից դեպի Խոր Վիրապի վանք տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Lexus» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ բռնկվել, իսկ «Lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վեդի-Լուսառատ ավտոճանապարհի 18 կմ-ին բախվել են «Lexus» մակնիշի (վարորդը՝ Գ. Մ.) և «Mercedes W124» մակնիշի (վարորդը՝ Ա. Պ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել: Վարորդը և ուղևորները՝ Հ. (1994 թ.), Ա. (2016 թ.), Մ. (2017 թ.) և Ա. (2010 թ., ԼՂՀ քաղաքացի) Պ.-ները քաղաքացիների ուժերով տեղափոխվել են Արարատ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:17-ին, մարվել՝ 21:35-ին: Ամբողջությամբ այրվել է «Mercedes W124» մակնիշի ավտոմեքենան:

Փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս