Բաժիններ՝

Եկեղեցու մոտ ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ

Հունիսի 26-ին՝ ժամը 02:31-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Փուխրուտ գյուղում՝ եկեղեցու մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ցեխակույտից դուրս են բերել «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Մ. Մ.):

Հունիսի 25-ին՝ ժամը 21:29-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի հանգստյան գոտու մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց, ինչի հետևանքով ավտոմեքենայի ետևի անիվները հայտնվել են գետի մեջ և արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները «Nissan Terrano» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Վ. Հ.) դուրս են բերել արգելափակումից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս