«Ներխուժում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ». Հայկ Դեմոյան
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ առավոտյան, ժամը 10:30-ի սահմաններում, օգտվելով Հայաստանից իմ բացակայելու հանգամանքից, Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և նրան ուղեկցող փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, մտնելով ՀՑԹԻ վարչական մաս, մուտք են գործել իմ առանձնասենյակ, այն պահին, երբ հավաքարարը աշխատանքի ընթացքում սենյակի դուռը բաց էր թողել:
Գործուղման մեկնելուց առաջ սենյակում էի թողել անձնական իրերս, համակարգիչը, Միացյալ Նահանգներից բերված, սակայն մշակման փուլում գտնվող թանգարանային արժեքներ: Այնուհետև այս երկու հայախոս օրգանիզմները, ովքեր, ի դեպ ՀՑԹԻ անձնակազմի միաձայն որոշումով, հրավիրվել էին թանգարան՝ լրատվամիջոցների ներկայությամբ առկա խնդրահարույց հարցերը համատեղ քննարկելու համար, փոխանակ տեղեկանալու, թե ինչ խնդիրներ են կան, բացահայտ ու անթաքույց հովանավորչություն դրսևորելով, փորձել են անձնակազմի շրջանում ստահոդ լուրեր տարածել, հոխորտալով, թե իմ մուտքը ՀՑԹԻ վարչական մաս այլևս արգելված է:
Մի փոքր նախապատմություն. Հարվարդի համալսարանում գիտական գործուղումից վերադառնալուց հետո վերջին մեկ ամսվա ընթացքում փորձում էի կապ հաստատել և հանդիպել ԿԳ նախարարի հետ՝ իմ կարգավիճակի և թանգարանում առկա խնդիրները քննարկելու և նախորդ կառավարության որոշումների արդյունքում իմ խախտված իրավունքների վերականգման շուրջ լուծումներ գտնելու համար:
Փոխարենը, մերժում ստանալով, փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, սպառնաց ինձ, թե ոստիկաններ կուղարկի Հայոց ցեղասպանության թանգարան՝ իմ մուտքն այնտեղ արգելելու համար:
Այս երկու սուբյեկտներին պարբերաբար գրավոր տեղեկացրել եմ թանգարանում իրենց ընկերոջ ու հովանավորյալի կողմից իրականացված այլանդակությունների, թանգարանի ու հուշահամալիրի ընդհանուր անվտանգությունը խաթարելու, ինչպես նաև Գիտությունների ազգային ակադեմիայի և ԿԳՆ կողմից անցյալ տարի կայացրած անօրինական որոշումների պահով:
Այստեղ հետաքրքիր հարց է առաջանում. ինչո՞ւ նորանշանակ կրթության և գիտության նախարարն ու իր տեղակալը հետևողականորեն պաշտպանում են նախորդ կառավարության անօրինական որոշումները հենց թանգարանի և իմ կարգավիճակի պահով: Ենթադրում եմ, որ վերջիններս կարծում են, թե ես տեղյակ չեմ այդ դիրքորոշման ակունքներին, ուստի չեմ կարող հանրայնացնել դրա դրդապատճառների մասին ու փաստեր հրապարակել: Իսկ դրանք աննախադեպ ցնցող ու խայտառակ են իրենց բնույթով…
Այս պահին արդեն կարող ենք արձանագրել, որ հռչակված «զրո հովանավորչության» և «զրո կոռուպցիայի» դարպասներին գրանցվել է մեկական գեղեցիկ ինքնագոլ՝ ԿԳՆ կատարմամբ:
Իսկ որ նման պահվածքն ու դիրքորոշումը սերտորեն կապված է քաղաքական բնույթի հետապնդման հետ, այստեղ, ինչպես ասում են, կենացները շատ են թանկանալու:
Տղանե´ր, շատ շուտով ձեզ պարացնելու ենք, այնպես որ՝ լավ նախապատրաստվեք:
Հաշվի առնելով բացահայտումների ու հանրությանը ներկայացվելիք մանրամասնությունների ամոթալի ու խայտառակ բնույթը, ձեր փոխարեն կմտածեի հնարավորինս շուտ հրաժարականի դիմում ներկայացնելու մասին:
Միաժամանակ, մինչ իմ վերադառնալը մի քանի տնային հանձնարարություններ ունեմ ձեզ համար.
Հովհաննես, նախքան չինովնիկական պատյանի մեջ մտնելն ու հղկված չինովնիկական տեքստեր արտաբերելը, լավ կլիներ ուշադրություն դարձնեիր փնթի կազմված կենսագրականիդ, որը զետեղված է ԿԳՆ պաշտոնական կայքէջում:
Սա ի՞նչ է, նոր մոտեցում գիտական հրապարակումները կրկնապատկելու առումով: Անթույլատրելի է նման փնթիությունը քո պարագայում:
Միաժամանակ որպես քեզանից տարիքով ավագ և գիտական աստիճանով բարձր անձ, պահանջում եմ, որպեսզի այս շաբաթվա ընթացքում գիտական հանրությանը ներկայացնես կենսագրականիդ մեջ հիշատակված «քառասունից ավելի գիտական հոդվածները»:
Կրկնում եմ, առնվազն 41 հրապարակում և բոլորը պարտադիր կերպով պետք է լինեն ԳԻՏԱԿԱՆ հոդվածներ:
Այստեղ զոքանչի, բաջանաղի ու քենու անունով տպագրված ոչինչ չի անցում, տեղյակ ես, չէ՞… Փարատիր իմ կասկածներն առ այն, որ միտումնավոր կեղծ տվյալներ ես մատուցել բոլորիս..
Հաջորդ գրառմամբ մանրամասն կներկայացնեմ, թե ինչ կետերով մեղադրանքներ են կազմվելու Կրթության և գիտության նախարարության և Գիտությունների ազգային ակադեմիայի դեմ, որոնք վստահաբար կկազմեն ձեր կենսագրականների անբաժանելի մասը:
Արայի´կ, իսկ դու մեկ էջի սահմաններում ներկայացրու քո հովանավորյալի հետ 1998 թ. Դամասկոսում չորս ամիս տևած մերձեցման մանրամասնությունները, որպեսզի հանրության շրջանում մութ կետեր չմնանան քո հովանավորչության ու կոռուպցիոն գործելաոճի մասով:
Ի դեպ, նա հինգ ամիս շարունակ չի ներկայացել աշխատանքի, սակայն բացակա օրերի փոխարեն ստորագրելով աշխատավարձ է ստացել: Այս կապակցությամբ առկա են երկու զեկուցագրեր, որոնք տրամադրվել են ԿԳՆ աշխատակազմի ղեկավարին, բայց որքան հասկանում եմ, դա քեզ չի հետաքրքրել թանգարան ներխուժելու ժամանակ…
Հընթացս չէր խանգարի, որպեսզի ուշադրություն դարձնեիր անկատար հայերենիդ, քանզի գրական հայերենով ոչ մի ավարտուն միտք առայժմ չես արտաբերել…
Հաջորդիվ կլինեն նոր հանձնարարություններ, չթուլանաք հանկարծ ու մի´ հաբռգեք….
Անհամբեր ու «դուխով» սպասեք իմ վերադարձին:
Հա մի բան էլ ասեմ. «լայվը» այս պատմության մեջ փրկարար դեր չի կատարի….
Դե իսկ հիմա կարող եք համբուրվել տղաներ…»:
ՆԵՐԽՈՒԺՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԵրեկ առավոտյան, ժամը 10:30-ի սահմաններում, օգտվելով Հայաստանից իմ…
Gepostet von Hayk Demoyan am Dienstag, 26. Juni 2018