
Հայաստանի ռուսական ռազմակայանի դիպուկահարներն սկսել են յուրացնել նոր հատուկ մարտավարական նորմատիվները

Հայաստանի ռուսական ռազմակայանում հատուկ մարտավարական պարապմունքների շրջանակներում նորակոչիկները ձեռնամուխ են եղել դիպուկահարների ստորաբաժանումների նոր նորմատիվների յուրացմանը, որոնք մշակվել են արդի զինված հակամարտություններից ստացված փորձով:
«Կամխուդ» բարձրլեռնային զորավարժարանում հրահանգիչները դիպուկահարներին կսովորեցնեն զույգով կողմնորոշման նոր վարժությունները, պայմանական հակառակորդի կենդանի ուժը նմանակող առավել կարեւոր թիրախների որոնումը, հայտնաբերումը եւ ոչնչացումը տեղանքի լեռնային անտառապատ պայմաններում:
Մինչեւ 2 հազար մետր հեռվության վրա շարժվող թիրախների վրա գործնական հրաձգության ընթացքում երիտասարդ դիպուկահարները մեկ ամսվա ընթացքում կկատարելագործեն քողարկման, այդ թվում ջերմաքողարկման հմտությունները, որը պաշտպանում է պայմանական հակառակորդի ջերմացուցային նշանառություններից:
Հիմնական ուշադրությունը նվիրվում է դիպուկահարների պատրաստմանն էքստրեմալ եղանակային պայմաններում հրաձգության վարպետությանը՝ «Դրագունովի» դիպուկազարկ հրացանների եւ «Վինտորեզ» անաղմուկ հատուկ զենքի արդի վերափոխակների օգտագործմամբ:
Դիպուկահարների պատրաստման դաշտային պարապմունքներին մասնակցում է ռուսական ռազմակայանի շուրջ 200 զինծառայող: