
Ալեքսիս Օհանյանը Հայաստանում է

Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը ժամանել է Հայաստան: Այս մասին նա գրառում է կատարել Instagram-ի իր էջում:
Նա երկու լուսանկար է հրապարակել, որոնցից առաջինի համար գրել է. «24 ժամ է՝ Հայաստանում եմ: Հետևեք»:
Այնուհետև նա այցելել է հայկական շուկաներից մեկը, որտեղից կարճ տեսանյութերի միջոցով ցույց է տվել հայկական մրգերն ու բանջարեղենները: Ծիրան համտեսելուց հետո նա ևս մեկ լուսանկար է թողել Instagram-ում՝ գրելով. «Այցելություն շուկա: Լուսանկարում չեն երևում այն համեղ ծիրանները, որոնք կերել ենք: Մենք հայտնի ենք պահածոների պատրաստման գործում: Հայրս սովորություն ուներ ձմեռվա համար բանջարեղեններ պահածոյացնել: Կարծում եմ՝ ժամանակի հարց է, թե ես երբ կսկսեմ»: