Բաժիններ՝

«Ժողովրդի սպասած սերիալներից է». Հոգեբանը՝ վերջին աղմկահարույց ձերբակալությունների մասին

Հոգեբան Սամվել Խուդոյանը ճիշտ է համարում վերջին աղմկահարույց ձերբակալությունները։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ձերբակալությունների հոգեբանական ազդեցության մասին՝ հոգեբանը նշեց, որ սրանցով վստահություն է ձևավորվում իշխանությունների նկատմամբ։

«Երբեմն ասում են՝ շոու է, սերիալ է, բայց, բոլոր դեպքերում, ժողովրդի սպասած սերիալներից է, և ամենակարևորն այն է, որ այդ քայլը մի շարք կարևոր ազդեցություններ է թողնում։ Նախ՝ վստահություն է ձևավորվում իշխանությունների նկատմամբ, որ նրանք իսկապես գործով են պայքարում կոռուպցիայի և թալանի դեմ։ Այդ վստահությունը շատ կարևոր է, հատկապես՝ առաջիկա ընտրությունների համար։ Շատ կարևոր է, որ ժողովրդի մեջ ձևավորված անարդարության համոզմունքը, որ մեկ է՝ ամեն ինչ անարդար է, հնարավոր չէ փոխել, գործնականորեն փոխվում է, և լիցքաթափվում է անարդարության հետևանքով ժողովրդի մեջ առաջացած էներգիան։

Ըստ էության, ժողովուրդն ուրախանում է, երջանիկ է։ Ժողովրդի մեջ ձևավորվում է արդարության զգացում, զարգանում է արդարության զգացողությունը։ Ժողովուրդն աստիճանաբար սկսում է հավատալ արդարությանը և սկսում է դիրքորոշումներ ձևավորել արդար իշխանավարման, արդար լինելու վերաբերյալ։ Իհարկե, ժողովրդի մի հատվածն էլ թալանչիներն են, որոնք պանիկայի մեջ են, փողեր են հանում, փորձում են ինչ-որ բան անել, այստեղ էլ պետք է շատ զգույշ լինել»,- նկատեց հոգեբանը։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս