Բաժիններ՝

Պաշտպանի աշխատակիցներն առաջիկայում կայցելեն Մանվել Գրիգորյանին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ, երբ Մանվել Գրիգորյանի փաստաբանը հայտարարել էր, թե իր պաշտպանյալը խոշտանգման է ենթարկվում, ինքն անձամբ հանձնարարել է կապվել փաստաբանի հետ և փորձել հասկանալ, թե ինչում է կոնկրետ խնդիրը։

«Փաստաբանը նշել էր, որ այս պահին մեզ դիմելու անհրաժեշտություն չի տեսնում, մեզ ուղղված որևէ դիմում, բողոք չունեն։ Բայց առաջիկա այցերից մեկում ՔԿՀ մեր աշխատակիցները նույնպես կտեսակցեն, որովհետև մեզ համար որևէ նշանակություն չունի՝ մարդն ինչ հանցանքի մեջ է մեղադրվում։ Որքան էլ որպես քաղաքացի չընդունեմ, զազրելի համարեմ ենթադրյալ հանցանքը, բայց միևնույն է՝ ազատությունից զրկման հարցում պետք է ցուցաբերեմ միատեսակ մոտեցում։ Այնպես որ, առաջիկա այցերից մեկում կլինի առանձնազրույց Մանվել Գրիգորյանի հետ, կփորձենք իրենից պարզել մանրամասները։ Նաև կապի մեջ կլինենք փաստաբանի հետ»,- հայտարարեց Թաթոյանը։

Պաշտպանի խոսքով՝ ցանկացած դեպքում, երբ հրապարակային ահազանգ է լինում, մանավանդ՝ հանրային հետաքրքրություն ունեցող գործով, որ խոշտանգում է տեղի ունենում, ինքն օրենքի ուժով պարտավոր է արձագանքել.

«Մանվել Գրիգորյանի փաստաբանը նշել է, որ առողջական խնդիրներն անհամատեղելի են ազատությունից զրկման հետ, մենք մեզ ուղղված որևէ բողոք չունենք։ Ես անձամբ այցելել եմ Մանվել Գրիգորյանին հենց ձերբակալման առաջին օրը, այդ ժամանակ առանձնազրույց է եղել, նա պարզապես նշեց, որ որոշակի դեղերի կարիք ունի, բայց մեր առանձնազրույցից հետո ձերբակալվածների պահման վայրում պատշաճ բժշկական հետազոտություն է անցել։ Մենք այդ առումով մինչև այս պահը խնդիր չենք տեսել, առաջին ահազանգը փաստաբանից էր»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս