Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արցախի Հանրապետության պետական նախարարին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանին և Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանին: Այս մասին տեղեկացնում են Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրանսեյակից:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցերի, քննարկել երկկողմ համագործակցության հետագա ընդլայնման և խորացման հեռանկարն ու հնարավորությունները:

Փոխվարչապետը նշել է, որ կան մի շարք ոլորտներ, որտեղ երկու պետությունների համագործակցությունն ունի մեծ ներուժ և, ըստ նրա, միայն համատեղ ջանքերի շնորհիվ է հնարավոր հասնել լուրջ ձեռքբերումների: Պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը կարևորել է Հայաստանում մեկնարկած բարեփոխումներն ու հավաստիացրել, որ Արցախում ևս ձեռնամուխ են եղել իրականացնել բարեփոխումներ մի շարք ոլորտներում՝ ի նպաստ Արցախի ժողովրդի բարեկեցության:

Պաշտոնյաները մտքեր են փոխանակել նաև ապրանքաշրջանառության աճի, Արցախում ներդրումների և արտահանման խթանման հնարավորությունների շուրջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031