 
                        Ահազանգ. բնակարաններից մեկից օգնության կանչեր են լսվում
 
                                    Հուլիսի 19-ին՝ ժամը 04:17-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարոնյան փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկից օգնության կանչեր են լսվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը, ննջասենյակի հատակին հայտնաբերել Ի. Հ.-ին (1935 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Ի. Հ.-ն հոսպիտալացվել է «Հերացու» անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        