Բաժիններ՝

Սելավաջրերը լցվել են Վանաձորի Բաղրամյան պողոտայի տնակներ

Հուլիսի 13-ին՝ժամը 21:48-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում՝ սելավաջրերը լցվում են «Ուկրշին» տնակային ավանի 20-րդ բարաքի թիվ 1, 19-րդ բարաքի թիվ 5 և այլ տնակներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բաղրամյան պողոտայի ջրալցվել են 10 տնակներ: Փրկարարները հնարավորինս կանխել են սելավաջրերի հոսքը դեպի տնակներ:

Անհրաժեշտ է իրականացնել սելավատարերի վերանորոգման աշխատանքներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031