
Ահազանգ. Շամիրամի ջրանցքում մարդ է նկատվում, որոնողական աշխատանքները դադարեցվել են

Հուլիսի 13-ին՝ ժամը 14:00-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Շամիրամի ջրանցքում մարդ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից և հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Ժամը 16:00-ին Չարենցավանի ջրամբարում ջրափրկարարները շարունակում են իրականացնել որոնողական աշխատանքներ (սուզումներ): Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք:
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են և կվերսկսվեն առավոտյան: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: