Բաժիններ՝

Թբիլիսիում 22-ամյա հայ երիտասարդ է սպանվել

Թբիլիսիում իր տան մոտ դաժանաբար սպանվել է 22- ամյա հայ Գևորգ Սարգսյանը: Սպանությունը իրագործել է 15 հոգուց բաղկացած խումբը, որը 22 դանակի հարված է հասցրել երիտասարդին։ Գ. Սարգսյանը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։

Այս մասին հաղորդում է rustavi 2 հեռուստաընկերությունը։ Երիտասարդի ընտանիքի անդամները չգիտեն սպանության պատճառը, սակայն նրանք չեն բացառում, որ հարձակումը կապված լինի մի քանի ամիս առաջ տեղի ունեցած ընդհարման հետ։ Վրացական աղբյուրը ձեռք է բերել տեսախցիկների արձանագրությունները, որտեղ երևում է, թե ինչպես երկու մեքենայով մի խումբ մարդիկ գալիս են Գ.

Սարգսյանի տան մոտ և սպասում նրան։ Հարևանները նրանց տեսել են, սակայն չեն ճանաչում։ Սարգսյանի ընտանիքի անդամները կասկածներ ունեն, որ նրանք հետապնդել են իրենց որդուն։ Հեռուստաընկերության լրագրողի տեղեկություններով դեպքի առիթով դեռեւս ձերբակալվածներ չկան։ Միայն հայտնի է, որ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

https://www.youtube.com/watch?v=Qty_JjJa3ZI

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031