Բաժիններ՝

Իսրայելի վարչապետը պատասխանել է հայ պատրիարքի նամակին

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պատասխանել է Երուսաղեմի հայ պատրիարք Տ. Նուրհան Արք. Մանուկյանի նամակին: Այս մասին Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը: Բենիամին Նեթանյահուին ուղարկված նամակը ստորագրվել էր հունիսի 18-ին Երուսաղեմի հայ եւ հույն պատրիարքների եւ Սուրբ Երկրի Քուստոսի կողմից:

«Նամակում հոգևոր պետերն իրենց մտահոգությունն են հայտնել եկեղեցապատկան կալվածքների վերաբերյալ Քնեսետում շրջանառվող նախագծի մասին, որը շուտով պիտի ուղարկվի Նախարարների խորհրդի քննարկմանը: Նրանք նամակում իրենց հիասթափությունն են հայտնում այն մասին, որ հակառակ փետրվար ամսին վարչապետի կողմից եղած հավաստիացման, թե նախագծի քննարկումը սառեցվում է, այն շարունակվում է քննարկվել Քնեսետում»,-նշել է Հովնան Բաղդասարյանը:

Իր պատասխան նամակում, Բենիամին Նեթանյահուն հավաստիացնում է Երուսաղեմի հայ պատրիարքին եւ գրում է, որ թելադրել է հետ կանչել նշված նախագիծը քննարկումից եւ հանձնարարել է նախարար Ցախի Հանեգբիին հանդիպել Պատրիարք Սրբազան Հոր հետ` խնդրին լուծում գտնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031