Ողբերգական պատահար. երիտասարդը տեղում մահացել է
Հուլիսի 13-ին` ժամը 21:27-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասում՝ ՃՈ հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Արտաշատի խճուղի 96/2 հասցեում բախվել են «Mercedes C» մակնիշի (վարորդը՝ Լ. Հ., ծնված 1990 թ.), «Lada 21014» մակնիշի (վարորդը՝ Գ. Ն., ծնված 1993 թ.) և ճանապարհին կայանած «Mercedes E320« մակնիշի (վարորդը՝ Ա. Գ., ծնված 1975 թ.) ավտոմեքենաները. Գ. Ն.-ն տեղում մահացել է:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, դին դուրս է բերվել քաղաքացիների ուժերով:
Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները, հոսանքազրկել ավտոմեքենաները և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: