«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայկ Մարությանի՝ Երեւանի քաղաքապետի թեկնածու դառնալը փակման վտանգի տակ է դրել «Ազիզյաններ» սիթքոմը։
Օգոստոսի 14-ին` ժամը 09:56-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շարուրի փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի բնակիչը ցանկանում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով 3-րդ հարկի պատշգամբից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետության վարչապետին կից պետական պարգևների և պատվավոր կոչումների շնորհման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողով:
Կոտայքի մարզպետի 2018թ.-ի հունիսի 25-ի N155-Ա որոշման հիման վրա ՀՀ Կոտայքի մարզպետարանի ենթակայության «Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան N 11 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում 2018թ.-ի հունիսի 25-29-ը ներառյալ ուսումնասիրություն իրականացնելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի ուսումնասիրության արդյունքներով արձանագրված իրավախախտումների վերաբերյալ 2018թ.-ի հուլիսի 13-ին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Կոտայքի մարզի դատախազին հաղորդում է ուղարկել նշված իրավախախտումները քննության առարկա դարձնելու և օրինական կարգով ընթացքը լուծելու համար:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 14-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
ՀՀ Կոտայքի մարզպետի 2018թ.-ի հունիսի 26-ի N156-Ա որոշման համաձայն՝ 2018թ.-ի հուլիսի 4-18-ը ներառյալ ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների կիրարկման նկատմամբ իրականացվել է իրավական և մասնագիտական հսկողություն:
Օգոստոսի 14-ին` ժամը 01:15-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածը գտնվում է ավտոմեքենայից դուրս. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱՄՆ-ի Սան Դիեգո քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ) ընտանիքը պատահաբար աղբն է նետել 30 հազար դոլարանոց մատանին, բայց կոմունալ ծառայություններն օգնել են գտնելու այն:
Օգոստոսի 13-ին՝ ժամը 15:10-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի ադամանդի գործարանի մոտակայքում՝ ջրանցքի մեջ դի է հայտնաբերվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ստորգետնյա թունելները, որտեղ կես տարի առաջ «Իսլամական պետության» ահաբեկիչները զինամթերք էին պահում, այսօր զարդարված են հարթաքադակներով: Տեսանյութում ցուցադրված է քարե արվեստը։
Օգոստոսի 13-ին`ժամը 19:25-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Ֆանտան գյուղի կամրջի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Քենիայում հիպոպոտամի հարձակման հետեւանքով չինացի զբոսաշրջիկ է մահացել: Կենդանին կծել է նրա կուրծքը, երբ ճանապարհորդը փորձել է նրան լուսանկարել: Նաեւ տուժել է չինացի մեկ այլ զբոսաշրջիկ, տեղեկացնում է BBC-ին:
Քրիստոսի պատգամներին անդրադառնալիս խնդիր է առաջանում. թեև Նա պարզ ու հստակ ձևակերպեց այն, ինչ ցանկանում էր ասել, բայց մեր ընկալման առումով ամեն բան ավելի բարդ է թվում:
Ինքնիրավչություն. ոստիկանության թեմատիկ անդրադարձը:
Օգոստոսի 13-ին` ժամը 19:16-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Ջիվանու փողոցի թիվ 29 հասցեում գտնվող «Պարադիզ դեսերտ» թխվածքեղենի խանութի դիմաց նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ամերիկացի երգչուհի Արետա Ֆրանքլինը մահամերձ է:
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչ Արցախ տեղափոխվելս շուրջ հինգ տարի աշխատել եմ ՀՀ վճռաբեկ դատարանում՝ որպես խորհրդական (2007-2012), իսկ 2013թ. նոյեմբերից 2016թ. մայիսը պատիվ եմ ունեցել լինելու դատավորների ամենամյա վերապատրաստման գործառույթ իրականացնող կառույցի՝ Արդարադատության ակադեմիայի առաջին ռեկտորը»:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վանաձորում 27-ամյա երիտասարդի՝ հրազենային ծանր մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ:
Օգոստոսի 13-ին` ժամը 17:10-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 10/2 հասցեում գտնվող «Կոմպրեսատորների» գործարանում:
Փրկարարները շարունակում են Սեւանա լճում անհետացած քաղաքացու որոնողական ածխատանքները:
«Կանեփ-Կակաչ 2018» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում օգոստոսի 12-ին ժամը 18-ին Բագրատաշենի սահմանային անցակետից բերման է ենթարկվել Գաբրիել Մ.-ն:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանի Արտաշատի խճուղում գտնվող առանձնատներից մեկից կատարված գողության հանգամանքները:
Օգոստոսի 13-ին` ժամը 17:22-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:
Օգոստոսի 12-ին` ժամը 20:10-ին, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները տեղեկություններ ստացան, որ րոպեներ առաջ Վանաձորի «Արհեստական լճեր» կոչվող տարածքում լսվել է կրակոցի ձայն, որից հետո այդ վայրում հավաքված անձինք փախել են:
Չինաստանում Գուգու անունով սպիտակ սագն ստացել է Շանհայի ծովային համալսարանում գրանցվելու մասին պաշտոնական նամակ:
Օգոստոսի 13-ին՝ ժամը 17.08-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:
ՃՈ ուժեղացված ծառայության արդյունքները. կազմվել է 628 արձանագրություն:
Օգոստոսի 13-ին` ժամը 17:10-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի Կոնդեսատորների գործարանի տարածքում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է օգնություն:
Օգոստոսի 13-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը ընդունել է կառավարության շենքի առջև բողոքող «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցներին:
Օգոստոսի 13-ին` ժամը 17:22-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կալինինոյի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն: