Բաժիններ՝

Օձեր են հայտնաբերվել

Օգոստոսի 13-ին` ժամը 19:16-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Ջիվանու փողոցի թիվ 29 հասցեում գտնվող «Պարադիզ դեսերտ» թխվածքեղենի խանութի դիմաց նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Փրկարարները բռնել են ջրային օձին և տեղափոխել Արմավիրի կենդանաբանական այգի:

Օգոստոսի 13-ին` ժամը 11:26-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 9-րդ փողոցում գտնվող այգում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհարժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձին և տեղափոխել անվտանգ տարածք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս