Բաժիններ՝

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան ընկել է ձորը. տուժածը հիվանդանոցում է

Օգոստոսի 13-ին`ժամը 19:25-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Ֆանտան գյուղի կամրջի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 30-րդ կմ-ին Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Խ., ծնված 1963թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 80 մ գլորվել ձորը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը քաղաքացիների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Չարենցավանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս