Չինաստանում սպիտակ սագը համալսարանի «հատուկ ուսանողի» կարգավիճակ է ստացել
Չինաստանում Գուգու անունով սպիտակ սագն ստացել է Շանհայի ծովային համալսարանում գրանցվելու մասին պաշտոնական նամակ: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստաալիքը: Գուգուի տիրուհին բուհի սոցիալական ցանցի պաշտոնական էջում գրել է. «Ես այլևս չեմ կարող հոգ տանել թռչնի մասին, չե՞ք կարող արդյոք որդեգրել Գուգուին և տեղակայել համալսարանի տարածքում»: Բուհի վարչակազմը պատասխանել է, որ պատրաստ են իրենց պատասխանատվության ներքո վերցնել սագին և նույնիսկ պաշտոնական նամակ են հրապարակել՝ նրան տալով համալսարանի «հատուկ ուսանողի» կարգավիճակ:
Համալսարանի ղեկավարությանն հայտարարությունը հաշված ժամերի ընթացքում հավաքել է ավելի քան 10 հազար հավանություն և նույնքան վերատարածում:
Գուգուն այս թռչնատեսակի առաջին ներկայացուցիչը չէ համալսարանի տարածքում: Բանն այն է, որ բուհը երկար ժամանակ է, ինչ բազմացնում է այս տեսակի թռչունների իր տարածքում: Նշվում է, որ թռչուններն ունեն իրենց էջը սոցիալական ցանցերում, որտեղ պարբերաբար ներկայացվում է տեղեկատվություն դրանց մասին: