Հեղեղումների պատճառով առնվազն 30 հազար մարդ է տարհանվել Կոլումբիայի հարավ-արեւմուտքի Մոկոա մունիցիպալիտետում, որն իշխանությունների կողմից հայտարարվել է ազգային տարերային աղետի շրջան: Այդ մասին հայտարարել է շրջակա միջավայրի նախարար Ռիկարդո Լոսանոն:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում ժամկետային զինծառայող, շարքային Հրանտ Մանգասարյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի՝ զորամասի հրթիռահրետանային սպառազինության պահեստապետին:
Մի-8 ուղղաթիռը, որը վոխադրում Էր մի խումբ ռուսաստանցի ալպինիստների, կոշտ վայրէջք է կատարել Տաջիկստանի լեռներում: Պատահարի հետեւանքով զոհվել են երեք ալպինիստ եւ անձնակազմի երկու անդամ:
«Կանեփ-Կակաչ 2018» համալիր օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում օգոստոսի 11-ին, ժամը 23.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան ժամանած Գարեգին Դ.- ն:
Արարատի մարզի դատախազության դատախազը, ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզի քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննված քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշման օրինականությունը ստուգելիս, ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնին հանձնարարել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով նախատեսված կարգով նյութեր նախապատրաստել:
Արաբկիրի քրեական հետախույզները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության մի ողջ շղթա:
Օգոստոսի 13-ին` ժամը 14:57-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ծաղկի խանութում:
«Ազգանունը չասաց, այդ օրը Ժորայի ծննդյան օրն էր՝ օգոստոսի 9-ը, շատ հյուրեր ունեինք։ Ես միայն կարողացա ասել իրեն, որ, եթե վարչապետը մեզ համար ժամանակ չունի, երբ մեր տղաները երկրորդ եղեռն են կանխել, շնորհակալ ենք, պետք չի, որ ուրիշ մարդ ընդունի»։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է որդու լուսանկարը:
«Կանեփ Կակաչ 2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում օգոստոսի 12-ին՝ ժամը 21.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանություն է բերման ենթարկվել Խոսրով Վ.-ն:
Նոր մանրամասներ գիշերային ակումբի մոտ տեղի ունեցած սպանության վերաբերյալ:
Օգոստոսի 12-ին՝ ժամը 16.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Ալավերդի քաղաքի Ակներ թաղամասից Սանահին թաղամաս տանող ճանապարհի 2-րդ կմ-ին մոտ 120 մետր գլորվել է ձորը. 46-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները հանդիպեցին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ։ Հանդիպման ժամանակ որոշում կայացվեց ևս 13 օր սպասել՝ մինչև փորձագիտական հանձնաժողովը կտա իր վերջնական գնահատականը։
Օգոստոսի 9-ին՝ ժամը 15:20-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս` ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել կալանավորված անձ Վ. Ն.-ին կարճատև տեսակցության եկած քաղաքացուհի Կ. Ս.-ին:
Օգոստոսի 12-ին՝ ժամը 23.00-ի սահմաններում, «Մերսեդես C 240» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզի Արգել գյուղում դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել ծառին. երեք ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կատարված ավազակային հարձակումը բացահայտվել է:
Գյումրու Ռուսթավելի փողոցում, դեռ անցած տարի ձեռք բերված տարածքում, «Տաշիր Գրուպի» կողմից կհիմնվի պուրակ՝ փոքր շատրվանով: Տարածքը ձեռք է բերվել մասնավորից՝ 2 տարբեր անձանցից: Ի սկզբանե այդտեղ գործարարը նախատեսել էր կառուցել հասարակական օբյեկտ՝ ռեստորանային համալիր՝ հյուրանոցային մասով:
Օգոստոսի 11-ին` ժամը 11.00-ին, Երեւանի Շիրակի փողոցում «Միցուբիշի» բեռնատար ավտոմեքենայի վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 89-ամյա Շահեն Բալուղյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:
Օգոստոսի 13-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նախաձեռնությամբ զորակոչիկների իրավունքների վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ են բաժանվել զորակոչիկներին ու նրանց ազգականներին։
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է «ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ-ի «Իջևան» մասնաճյուղի աշխատակիցը՝ անչափահաս սանի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու կասկածանքով: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից:
Արտաշատում մի խումբ առևտրականներ փակել են խանութները և բողոքի ակցիա են իրականացնում՝ իրենց դժգոհությունն արտահայտելով Պետական եկամուտների կոմիտեի գործունեությունից:
Օգոստոսի 13-ին՝ ժամը 09:10-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 47 շենքի 13-րդ հարկի բնակարաններից մեկում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք` հրդեհի բռնկմամբ:
«Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցների մի մասը օգոստոսի 13-ին կայցելի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, մյուս մասը՝ «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոն:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 13-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Օգոստոսի 12-ին՝ ժամը 19:01-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Նորավանքի եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 12-13-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 32 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Օգոստոսի 12-13-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Հանրապետության տարածքում օգոստոսի 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: