
Մանրամասներ «Կոմպրեսատորների» գործարանում հրդեհի բռնկման դեպքից

Օգոստոսի 13-ին` ժամը 17:10-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 10/2 հասցեում գտնվող «Կոմպրեսատորների» գործարանում:
Հրդեհի բարդության «ԹԻՎ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, Արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը: Անհրաժեշտությունը վերանալու պատճառով չորս մարտական հաշվարկ ետ են վերադարձվել:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Ինտերստանոկ» ԲԲԸ-ին պատկանող կոմպրեսատորների գործարանի օդի կոմպրեսատորների շինությունում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:36-ին, մարվել՝ 18:00-ին: Ամբողջությամբ այրվել են շինության տանիքը (մոտ 40 քմ) և ներսում գտնվող 2 օդի կոմպրեսատոր: