ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ «Կանեփ-Կակաչ 2018» համալիր օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում Երևանում և հանրապետության մարզերում հետախուզվողներ են հայտնաբերվել և բերման ենթարկվել։
Օգոստոսի 10-ին ԱՀ Գլխավոր դատախազությունից ստացվել է ձև 1 վիճակագրական քարտն այն մասին, որ օգոստոսի 5-ին ժամը 22:35-ի սահմաններում Քաշաթաղի շրջանի Ծոփաձոր սահմանամերձ գյուղի մոտ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ուղեկալի կողմից հայտնաբերվել և ԱՀ ԱԱԾ բերման է ենթարկվել ՀՀ քաղաքացի, ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում հաշվառված, ազգությամբ եզդի, 1988թ. ծնված Ա.Ա-ն, ով Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից առանց սահմանված փաստաթղթերի Արաքս գետով ապօրինի հատել է Արցախի Հանրապետության պետական սահմանը:
ՀՀ կառավարությունն առաջնահերթություն է տալու աշխատանքը քաջալերելուն ուղղված ծրագրերին։ Այս մասին Իջևանում ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 28-ամյա երիտասարդի սպանության համար մեղադրանք է առաջադրվել գիշերային ակումբի տնօրենին:
Հայաստանում օգոստոսի 10-ին տեղացած ուժեղ կարկուտից Արմավիրի մարզում տուժել է 10-ից ավելի համայնք:
Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից սնուցվող էլեկտրաենթակայանի հոսանքազրկման պատճառով այսօր, օգոստոսի 11-ին, ժամը 11.00-21.00 դադարեցվում է հետեւյալ բնակավայրերի ջրամատակարարումը:
Ուղիղ մեկ տարի առաջ Պռոշյան գյուղի Տեղերաշեն փողոցում գտնվող այգում՝ սալորի ծառի տակ, իգական սեռի նորածնի հայտնաբերման գործով շուրջ մեկ տարի տևած նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործն արդեն դատարանում է:
Օգոստոսի 10-ին, ժամը 17:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Զոլաքար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:
Օգոստոսի 11-ին, ժամը 08:30-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ս. թ. օգոստոսի 10-ի քամու հետևանքով Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 16 շենքի տանիքը պոկվել է և ընկել Սայաթ-Նովայի փողոցի թիվ 109 շենքի դիմաց. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա, որտեղ այսօր ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը մասնակցելու է մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում «Տանկային բիաթլոն» մրցման եզրափակիչ փուլի, ինչպես նաև «Միջազգային բանակային խաղեր-2018» մրցախաղերի հանդիսավոր փակման արարողության միջոցառումներին:
Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը եղել է «Տավուշ տեքստիլ» ընկերության Բերդի արտադրամասում:
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` Հենրիկ Աբրահամյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Օգոստոսի 10-ին, ժամը 21:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում ծառ է կոտրվել և ընկել մոտակայքով անցնող գազատար խողովակի վրա, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 10-ին, ժամը 18:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լենինգրադյան և Սեբաստիայի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու ավտոմեքենա, լուսաֆորը պոկվել է և կախվել, առկա է ընկնելու վտանգը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 11-ին, ժամը 03:11-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի թիվ 48 շենքի բնակարաններից մեկից ջրալցվում է մյուս բնակարանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ-ում փախստականի կարգավիճակ է ստացել 52 անձ:
Օգոստոսի 10-ին, ժամը 18:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քանաքեռ-ՀԷԿ-ի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Օգոստոսի 10-ին, ժամը 21:47-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շինարարների և Լենինգրադյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժողովուրդ» օրաթերթի էլեկտրոնային համարում կարդում ենք. «Ինչպես հայտնի է թավշյա հեղափոխությունից հետո իրավապահ համակարգը նոր թափ հաղորդեց նախկինում կարճված եւ կասեցված քրեական գործերի: Այս պատկերին զուգահեռ այս օրերին իրավապահ մարմիններին են դիմում քաղաքացիներ՝ այս կամ այն միջադեպի մասին հաղորդում հանցագործության մասին դիմում ներկայացնելով: Արդյունքում, իրավապահները քննություն են սկսել եւ պարզել, որ քաղաքացիները սկսել են ուրիշներին […]
Օգոստոսի 10-ին, ժամը 20:31-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի միջնակարգ դպրոցի տանիքը քամուց պոկվել և ընկել է հարևան տան վրա. անհրաժեշտ է օգնություն:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման եւ վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննություն բաժնում հարուցված «Գյումրի-Գարեջուր» ՍՊԸ-ի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է նաեւ Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանամյանը, ով քաղաքապետ Սամվել Բալասանյանի քրոջ ամուսինն է եւ 2006-2012 թվականներին եղել է «Գյումրի-Գարեջուր» գործարանի տնօրենը:
Վարչական պատասխանատվության էին ենթարկվել հրավառության համար
Կալիֆոռնիայում շարունակվող Մեդոչինոյի հրդեհ անվանումը ստացած աղետըբաղկացած է երկու հսկայական հրդեհներից, որոնց ընդհանուր մակերեսը 1,200քառակուսի կիլոմետրից ավելի է, տարածք, որը մակերեսով ավելի մեծ է, քան ամբողջ ԼոսԱնջելես քաղաքը:
Նոր Զելանդիան հաջորդ տարվա ընթացքում կդադարեցնի միանգամյա օգտագործման պլաստիկե փաթեթների օգտագործումը:
Թուրքիայի Մալաթիա նահանգում է գտնվում երկրի թերևս ամենաթանկարժեք առանձնատունը, որի մակերեսի 70 տոկոսը ոսկեզօծ է։ Շինությունն իր տեսքով իսկական արքայական պալատ է հիշեցնում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերյանցիների հետ հանդիպմանը վստահեցրեց, որ Հայաստանն ամեն ինչ անում է ադրբեջանական գերեվարության մեջ հայտնված Կարեն Ղազարյանի անվտանգ վերադարձը Հայաստան ապահովելու համար:
Օգոստոսի 10-ին, ժամը 18:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քանաքեռ-ԳԵՍ-ի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, որ Հայաստանը լինի ոչ թե Սինգապուրի կամ Իսրայելի նման, այլ օրինակ դառնա հենց այդ երկրների համար։
Սիրիայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող Յան Էգլանդը Թուրքիային կոչ է արել բաց պահել հարավային սահմանները Սիրիայի Իդլիբ նահանգի խաղաղ բնաչության համար։
Իննսունինը տարեկան հասակում կյանքից հեռացել է քանդակագործ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Նիկոլայ Նիկողոսյանը: