Թբիլիսիի Դոլիձեի փողոցի բազմաբնակարանանոց շենքերից մեկի վերելակում գտել են վրացի դերասան Զուզու Բեժաշվիլիի մարմինը, որը խաղում էր «Իմ կնոջ ընկերուհիները» վրացական ամենահանրաճանաչ սերիալում:
ՀՀ ԶՈՒ-երի զինծառայողները այլևս ունեն իրավունք օգտվելու բջջային հեռախոսներից, սակայն դա պետք է անեն համապատասխան կարգով:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ճանապարհային ոստիկանությունը վերջերս աղմկահարույց փաստեր է բացահայտել. քաղաքացիները, որոնք զրկված են եղել մեքենա վարելու իրավունքից, արհամարհելով ՃՈ արգելքները, շահագործել են իրենց մեքենաները:
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը հերթական անգամ սահմանախախտի են ձերբակալել:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ դրոններով՝ թռչող սարքերով տեսանկարահանումներն այսօրվա հանրահավաքի ժամանակ արգելվում են։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Անվտանգության ընկերությունները, որոնք ստեղծվեցին վերջին տարիներին՝ ոստիկանությանը դուրս մղելով պետական եւ մասնավոր հիմնարկների պահպանության ոլորտից, բավականին շատ են․ «Երկրապահ սեքյուրիթի», «Ալֆա-դելտա», «Լեգիոն» եւ այլն։
Օգոստոսի 17-ին՝ ժամը 00:29-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղ տանող ավտոճանապարհին՝ «Ֆիդայինների» գերեզմանատան մոտակայքում, ավտոմեքենա է շրջվել, ավտոմեքենայի տակ արգելափակված քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իրավապահները պինդ «նստել» են ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի «վրա»
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն անդրադարձել է ՀՀ ԱԻ նախարարությունում բացահայտված չարաշահումներին՝ տեղեկացնելով, որ նախկին պաշտոնյաներ են կալանավորվել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 17-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 17-ին ժամը 11։00-18։00-ն կդադարեցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածի՝ Գալշոյան փողոցի 10, 14, 16, 20, 22, 26, 28, 32, 34, 38, 40 համարների ջրամատակարարումը:
Երեկ՝ օգոստոսի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն, որի 70-ամյակը կնշվի օգոստոսի 24-ին, այդ օրը կանցկացնի աշխատավայրում. նա ցանկություն է հայտնել, որ այն բոլոր դրամական միջոցները, որոնք պլանավորում են ծախսել նվերների համար, ուղարկվեն երկու բարեգործան հիմնադրամներ: Այդ մասին օգոստոսի 16-ին հայտնել է պետության ղեկավարի դիվանատունը:
Օգոստոսի 16-ին` ժամը 19:21-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար-Դոսի և Վարդանանց փողոցների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 15-ից 16-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 54 դեպք։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պրոֆիլակտիկ վերանորոգման, ձմռան նախապատրաստական աշխատանքներ կատարելու նպատակով օգոստոսի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00 դադարեցվելու է Կենտրոն վարչական շրջանի Այգեստան թիվ 9, 10, 11 փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ սոցիալական աջակցության Շենգավիթի տարածքային գործակալությունում արձանագրված չարաշահումների դեպքի բոլոր հանգամանքները, դրանց առնչություն ունեցած անձանց իրական շրջանակը պարզելու ուղղությամբ. Որպես մեղադրյալ է ներգրավվել 8 անձ և մեկ անձ՝ ձերբակալվել:
Օգոստոսի 16-ին՝ ժամը 17:16-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է գործարար, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հիմնադիր և խորհրդի ատենապետ Գարո Արմենին և մշակութային գործիչ Թոնի Շաֆրազիին, ով իր գործունեության ընթացքում համագործակցել է աշխարհահռչակ մի շարք արվեստագետների, այդ թվում՝ Էնդի Ուորհոլի, Ժան Միշել Բասկիայի հետ:
Հայաստանում վարորդների տուգանքի փոխարեն՝ աշնանը բալային համակարգ է ներդրվելու։ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ այդ համակարգը գործում է աշխարհի մի շարք երկրներում։
Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն անձամբ է սպայական ուսադիրներ հանձնում ոստիկանության ծառայողներին:
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր շրջայցով գտնվել է ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության կենտրոնական մարմնում:
Օգոստոսի 16-ին՝ ժամը 16:09-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «3-րդ մաս» կոչվող թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ. բենզատարը կողաշրջվել է. առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:
Օգոստոսի 16-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը ծառայության ղեկավար անձնակազմի հետ աշխատանքային այցով եղավ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում:
Ամառվա ընթացքում տապից երեսուն մարդ է մահացել Իսպանիայում. միայն Կատալոնիայում տապի զոհ Է դարձել 23 մարդ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտերով առանձնապես խոշոր չափերով գումար կանխիկացնելու դեպքի հանգամանքները:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունեց Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայության փոխտնօրեն, սահմանային պահպանության դեպարտամենտի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնստանտինովի գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի մի շարք պահաբաժիններում կատարված ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ քննվող քրեական գործով այսօր մեղադրանք է առաջադրվել նաև 5-րդ և 6-րդ պահաբաժինների անտառապահներին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող և կազմակերպող հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել:
«Կանեփ-կակաչ-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակում ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղում գտնվող նախկին լիմոնադի գործարանի շինություններում գործում է ապօրինի արտադրամաս, որտեղ պատրաստում են գյուղնշանակության կիսաֆաբրիկատ արկղեր: