Բաժիններ՝

Սևանա լճում անհետացած քաղաքացին չի գտնվել

Փրկարարները շարունակում են Սեւանա լճում անհետացած քաղաքացու որոնողական ածխատանքները:

Ինչպես տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, օգոստոսի 13-ին, ժամը 12:35-ին «911» ծառայությանը զեկուցվել է, որ վերսկսվել են Ն. Շ.-ի որոնողական աշխատանքները:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Ժամը 19:00-ին որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք:

Օգոստոսի 3-ին` ժամը 14:27-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի մոտակայքում Սևանա լճի ափից 4 հոգի ռետինե նավակով հեռացել են և չեն կարողանում վերադառնալ ափ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ:

Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Ժ. Շ.-ին (ծնված 1987 թ.), Ա. Շ.-ին (ծնված 2014 թ.), Է. Ս.-ին (ծնված 2007 թ.) և Գ. Դ.-ին (ծնված 2007 թ.): Պարզվել է, որ Ն. Շ.-ն (ծնված 1975 թ.) լողալով փորձել է օգնության հասնել քաղաքացիներին, սակայն ետ չի վերադարձել: Փրկարարները շարունակում են Ն. Շ.-ի որոնողական աշխատանքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս