Բաժիններ՝

Պատմության մեջ մեծագույն երգչուհին մահամերձ է

Ամերիկացի երգչուհի Արետա Ֆրանքլինը մահամերձ է: Այս մասին հայտնել է կինոքննադատ Ռոջեր Ֆրիդմանը Showbiz 411 պորտալի իր սյունակում:

Նրա խոսքով՝ «սոուլի» 76-ամյա «թագուհին» լուրջ հիվանդ է: Ընտանիքը հավաքվել է նրա անկողնու մոտ: Արտիստուհու մերձավորները երկրպագուներին խնդրում են աղոթել նրա համար:

2010 թականին Ֆրանքլինի մոտ քաղցկեղ են ախտորոշել: Նրա վերջին ելույթը կայացել է 2017 թվականի նոյեմբերին ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հիմնադրամի համար, որը հիմնել է երգիչ Էլթոն Ջոնը:

Արետա Ֆրանքլինն առաջին կինն է, որի անունը հայտնվել է Ռոք-ն-ռոլի փառքի սրահում: 2008 թվականին Rolling Stone հանդեսը նրան ճանաչել է պատմության մեջ մեծագույն երգչուհին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031