Բաժիններ՝

Հայտնի է Ապարան-Քուչակ ավտոճանապարհին վթարից տուժածների ինքնությունը

Օգոստոսի 13-ին՝ ժամը 17.08-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Հ., ծնված 1985թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել ձորակում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Մ. Հ.-ը (2002 թ.) տեղափոխվել են Ապարանի ԲԿ, մյուս ուղևոր Ն. Մ.-ը տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները վարորդի և Մ.Հ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և ավտոմեքենայից դուրս բերել մյուս ուղևոր Ա. Հ.-ին (1976թ.), ով տեղափոխվել է Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս