Օգոստոսի 17-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել նախարարությունում:
Ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում շարունակում է «Կանեփ-կակաչ-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի շրջանակներում իրավապահներն օրերս Գյումրիում թմրանյութ պահելու, պատրաստելու և օգտագործելու հերթական դեպքը գրանցեցին:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել և չեզոքացրել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խումբ:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ վերաքննիչ դատարանի որոշումը ստացել են թե մեղադրող, և թե պաշտպանական կողմը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի վարչական շենքում տեղի ունեցած դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ. մեկ անձի առաջադրվել է մեղադրանք:
Ավելի քան 1000 մարդ Արցախից ժամանել է Երևան՝ մասնակցելու Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին:
«Ուսապարկը և բարձրախոսը կրկին հանդիպեցին ՀՀ վարչապետի աշխատասենյակում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու լուսանկար հրապարակել:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է առաջիկա հինգ օրերի եղանակի կանխատեսումը:
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանն ամփոփել է աշխատանքային 100 օրը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքի մասնակիցներին կոչ է անում հավաքի ընթացքում ագրեսիվության դրսևորումներին ագրեսիվությամբ չպատասխանել:
Կանեփ-կակաչ-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում, օգոստոսի 16-ին, ժամը 11.50-ին, ոստիկանության Էրեբունու ՔՀԲ եւ ՃՈ Երեւանի ՀՔԲ ծառայողների համատեղ օպերերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երեւանի Գաջեգործների փողոցից բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Մինաս Ա.-ն:
Արթուր Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է զորքերում բջջային հեռախոսների կիռարման վերաբերյալ նոր հրաման։
Օգոստոսի 17-ին` ժամը 12:07-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կողբի 1-ին փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանն ամփոփել է 100 օրվա ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տեղի ունեցած փոփոխությունները:
Օգոստոսի 16-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները Արշակունյաց պողոտայից գողություն կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկեցին Խաչիկ Գ.-ին:
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանն ամփոփել է 100 օրվա ընթացքում տրանսպորտի ոլորտում տեղի ունեցած փոփոխությունները:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Երևանի 38-ամյա բնակչի մահվան հանգամանքները:
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն ամփոփել է նախարարի պաշտոնում գործունեության 100 օրը:
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ամփոփել է նախարարի պաշտոնում իր գործունեության 100 օրը:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի տարածքում հնչած կրակոցների դեպքի առթիվ:
«Կամհուդ» զորավարժարանում ավարտվել են Հայաստանում ռուսական ռազմական բազայի և Հայաստանի պաշտպանության նախարարության հետախուզական ստորաբաժանումների հատուկ տակտիկական, կրակային, ինժեներային, ռազմաբժշկական պատրաստության վարժանքները:
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանի գլխավորությամբ` օգոստոսի 17-ին տեղի է ունեցել տրանսպորտային միջոցների գնահատում։
Օգոստոսի 16-ին ավարտվել են ենթասպաների դպրոցի ջոկի, դասակի սերժանտների ավարտական քննությունները:
Հայաստանի Հանրապետության բնապահպանության փոխնախարար Գնել Սանոսյանն ամփոփել է իր գործունեության 100 օրը:
Չինաստանում լույս տեսնող Psearcher (Փիսրչեր) պարբերականի հատուկ թողարկումն այս անգամ Հայաստանի մասին է:
ՀՀ ոստիկանություն օգոստոսի 16-ին՝ ժամը 23:50-ին, անհայտ քաղաքացին զանգահարել է և հայտնել, որ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի տարածքում կրակում են:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ավարտվել է Դիլիջանում հոգեհացից հետո տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել Դիլիջանի՝ 1978թ. ծնված բնակչին:
Հայաստանում ռուսական ռազմաբազայի պայմանագրային զինծառայողների համար նախատեսված ռազմական ավանում վերանորոգման վերականգնողական աշխատանքներ են սկսվել:
Ազգային Ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացվել է:
Օգոստոսի 17-ին՝ ժամը 00:23-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: