ԱԻ նախկին փոխնախարարը և աշխատակազմի նախկին ղեկավարը կալանավորվել են. ԱԱԾ պետը մանրամասնում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն անդրադարձել է ՀՀ ԱԻ նախարարությունում բացահայտված չարաշահումներին՝ տեղեկացնելով, որ նախկին պաշտոնյաներ են կալանավորվել: Նրանք մեղադրվում են բյուջեից գումարներ յուրացնելու մեջ: Վանեցյանը տեղեկացրել է, որ կալանավորված են ԱԻ նախկին փոխնախարար Համլետ Հակոբյանը եւ աշխատակազմի նախկին ղեկավար Գագիկ Հայրապետյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Համլետ Հակոբյանն այս պաշտոնին նշանակվել է 2016 թվականի մարտից, իսկ մինչ այդ զբաղեցրել է նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Հակոբյանը փոխնախարար է նշանակվել ԱԻ նախարար Արմեն Երիցյանի մահից մի երկու ամիս առաջ եւ Դավիթ Տոնոյանի՝ նախարար եղած ժամանակ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

Տեսանյութեր

Լրահոս