Բաժիններ՝

Հրդեհ Երևանում. մեկնել է երկու մարտական հաշվարկ

Օգոստոսի 16-ին` ժամը 19:21-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար-Դոսի և Վարդանանց փողոցների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:30-ին, մարվել՝ 19:40-ին: Այրվել է «BMW 530» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածն ամբողջությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս