Ֆինլանդիայի նախագահը բարեգործության կնվիրի հոբելյանի առթիվ ստացած ընծաները
Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն, որի 70-ամյակը կնշվի օգոստոսի 24-ին, այդ օրը կանցկացնի աշխատավայրում. նա ցանկություն է հայտնել, որ այն բոլոր դրամական միջոցները, որոնք պլանավորում են ծախսել նվերների համար, ուղարկվեն երկու բարեգործան հիմնադրամներ: Այդ մասին օգոստոսի 16-ին հայտնել է պետության ղեկավարի դիվանատունը:
«Նախագահ Սաուլի Նիինիստյոն 70 տարին կնշի օգոստոսի 24-ին: Նախագահ Նիինիստյոն չի տոնի այդ օրը, այլ կանցկացնի աշխատավայրում: Նախագահ Նիինիստյոն հուսով է, որ հնարավոր նվերները կուղարկվեն բարեգործության»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նախագահն ընտրել է երկու բարեգործական հիմնադրամ, ուր կարելի է ուղարկել միջոցները: Դրանք են մարգինալացման վտանգին ենթարկված երիտասարդների աջակցության հիմնադրամը եւ չքավոր քաղաքացիների աջակցության հիմնադրամը: Դիվանատան հաղորդագրության մեջ բերված են այդ կազմակերպությունների բանկային ռեկվիզիտները՝ փոխանցումները «Սաուլի Նիինիստյո 70 տարի» հատուկ գրությամբ նշելու խնդրանքով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: