Բաժիններ՝

Վրաստանում հանրաճանաչ սերիալի դերասանին մեռած են գտել վերելակում

Թբիլիսիի Դոլիձեի փողոցի բազմաբնակարանանոց շենքերից մեկի վերելակում գտել են վրացի դերասան Զուզու Բեժաշվիլիի մարմինը, որը խաղում էր «Իմ կնոջ ընկերուհիները» վրացական ամենահանրաճանաչ սերիալում: Այդ մասին հայտնել է Rustavi2 հեռուստաալիքը:

Մահվան պատճառն առայժմ հայտնի չէ: Բեժաշվիլիի ընկերները պնդում են, որ վերջին ժամանակներս նա առողջության հետ կապված խնդիրներ ուներ:

Մինչեւ ուշ գիշեր Դոլիձեի փողոցում քննչական միջոցառումներ են կատարվել: Ավելի ուշ դերասանի մարմինը տարել են Լեւան Սամխարաուլիի անվան Դատական փորձաքննության ազգային բյուրո:

Քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031