Բաժիններ՝

Արման Մկրտումյանը հրազենային վնասվածք է ստացել. «Ազատություն»

Երեկ երեկոյան Ձորաղբյուրում հարձակման ենթարկված Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Այդ մասին «Ազատությանը» փոխանցել են կենտրոնից։

Նա ստացել է հրազենային վնասվածք, վերքերը մշակվել են։ Մկրտումյանը հրաժարվել է հոսպիտալացումից։

Քննչական կոմիտեն այսօր հաղորդեց, որ երեկ ժամը 22:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող՝ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան տարածք են մուտք գործել դիմակավորված ու զինված 3 անձ։

«Տանտերերի ցուցաբերած դիմադրության արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկը վնասազերծվել է, մյուս երկուսը, ինքնաձիգից անկանոն կրակոցներ արձակելով, դիմել են փախուստի։ Դեպքի պահին տանն են եղել Արման Մկրտումյանը և նրա ընտանիքի անդամները։ Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ (Ավազակությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով, բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով) կետերով, Քեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) մասով։ Մեկ անձ ձերբակալվել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031