Բաժիններ՝

Վանի Աղթամար կղզու Սբ. Խաչ եկեղեցին պատրաստվում է պատարագի

Վան նահանգի Գևաշի շրջանում շարունակվում են Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցու սեպտեմբերի 9-ին մատուցվելիք պատարագի պատրաստությունները: Երեք տարվա դադարից հետո եկեղեցին նորից կբացի իր դռները հավատացյալ հոտի առաջ:

Պատարագի նախապատրաստական աշխատանքները համակարգվում են Վանի նահանգապետարանի կողմից` համապատասխան հաստատությունների մասնակցությամբ:

Վանի տուրիզմի զարգացման տեսանկյունից կարևոր նշանակություն ունեցող Սբ. Խաչ եկեղեցում այս տարի մատուցվող պատարագի առթիվ զբոսաշրջիկների մեծ հոսք է ակնկալվում:

Աղբյուրը նշում է, որ Վանում ամբողջությամբ սպառվել է հյուրանոցների ամրագրման հնարավորությունը: Վան են այցելելու, թե’ ներքին տուրիզմով հետաքրքրվողները և թե’ արտասահմանցի զբոսաշրջիկները, մասնավորպես Հայաստանից և Իրանից:

Վանի առևտրաարդյունաբերեկան պալատը զգուշացումներ է արել առևտրականներին ծառայությունների մատուցման և գնագոյացման հարցերում:

Պալատի ներկայացուցիչ Ֆարուք Բիները նշել է, որ Վանը «հոգևոր տուրիզմի» համար կարևոր կենտրոն է:

Նա հորդորել է տեղացի և արտասահմանցի զբոսաշրջիկների հանդեպ հարգալից լինել և անպայման ուշադրություն դարձնել սպասարկման որակին, գներին ռեստորաններում, սրճարաններում, հյուրանոցներում և առևտրային կենտրոններում:

«Մեր նահանգում այնպիսի ուրախ միջավայր պետք է ստեղծենք, որ մյուս տարիներին ավելի մեծանա զբոսաշրջիկների թիվը: Բոլորն իրենց հնարավորության սահմաններում պետք է աջակցեն, որպեսզի Վանը դառնա կրոնական, տուրիստական և առևտրային կենտրոն»:

Haberler

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս