Բաժիններ՝

Ռուսական ռազմակայանի մոտոհրաձիգները Հայաստանի լեռներում շրջափակել ու ոչնչացրել են պայմանական հակառակորդին

Հայաստանի ռուսական ռազմակայանի մոտոհրաձգային ստորաբաժանումների զինծառայողները երկկողմ վաշտային մարտավարական վարժանքների անցկացման շրջանակներում «Ալագյազ» բարձրլեռնային զորափորձարանում շրջափակել ու ջախջախել են պայմանական հակառակորդին:

Վարժանքի մտահղացմամբ, հակառակորդը վարժանքների անցկացման շրջանում գրավել է բնակավայրերից մեկը եւ կրակ բացել դրա ծայրամասից: Ստորաբաժանման հրամանատարը որոշում է ընդունել շրջափակել բնակավայրը: Հրազենի բոլոր տեսակների եւ մարտական մեքենաների, այդ թվում՝ տանկերի, հրետանու, օդուժի կրակով իրականացվել են պայմանական հակառակորդի դիմադրության օջախների ոչնչացման գործողություններ՝ ամբողջությամբ չավերելով ելուզակների կողմից գրավված բնակավայրը:

Երկկողմ մարտավարական վարժանքների հիմնական նպատակը վաշտային օղակի հրամանատարների կողմից ինքնուրույն որոշումներ ընդունելն է, առաջադրված ուսումնամարտական խնդիրների հաջող կատարումը պայմանական հակառակորդի ոչ ստանդարտ գործողությունների պայմաններում՝ հաշվի առնելով ժամանակակից զինված հակամարտություններում եւ լոկալ պատերազմներում կիրառվող փորձը:

Երկկողմ վաշտային մարտավարական վարժանքներն անցկացվում են օգոստոսի 20-ից մինչեւ սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակաշրջանում: Օրական վարժանքներին մասնակցում են 500-ից ավելի զինծառայողներ, դրանցում գործի է դրված շուրջ հարյուր միավոր ռազմական տեխնիկա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս