Գրող Նենսի Քրեմփթոն Բրոֆին՝ «Ինչպես սպանել ամուսնուն» պատմվածք-ձեռնարկի հեղինակին, մեղադրել են իր ամուսնու՝ Դենիել Բրոֆի սպանության մեջ:
Տանզանիայի նախագահ Ջոն Մագուֆուլին հայտարարել է, թե հարկավոր չէ պաշտպանվել հղիությունից:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին և 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:
Երևանի ավագանու ընտրություններին մասնակից «Լույս» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Դավիթ Խաժակյանը Երևանի Աջափնյակ վարչական շրջանի վթարային շենքերի լուծման միակ ճանապարհը համարում է վերաբնակեցման հիմնադրամի ստեղծումը։
«Իմ քայլը» դաշինքի մեծագույն առաքելությունն է այնպես անել, որ քաղաքացիների աչքերի փայլը ոչ միայն չխամրի , այլև ավելի ուժեղանա և փոխանցվի սերնդեսերունդ:
Սեպտեմբերի 25-ին կայանալիք ICEA 2018 ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդեսի շրջանակներում ծրագրի նախաձեռնության հեղինակ «Շաուլա ինթերնեյշնլ» կազմակերպության հետ համատեղ Թումոյում մեկնարկում է աշխատարանների շարք:
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանապահ վարչության աշխատակիցները ՀՀ ոստիկանության հետ համատեղ պետական սահմանի մերձակայքում թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի կանխարգելիչ միջոցառումներ են անցկացրել:
«Խորհուրդ կտամ՝ վարչապետը վերանայի իր կադրերին, եթե իրոք ցանկություն կա, որ մենք այս բարեփոխումների ժամանակաշրջանը հստակ անցնենք։ Թե չէ՝ չի կարելի ասել՝ մենք Հայաստանում չենք իմանում՝ կարտոֆիլի ինքնարժեքն ինչքան է, դա ի՞նչ ասելու բան է»։
Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում «Շանթ 2018» զորավարժության շրջանակում տարբեր սցենարներին համապատասխան գործողություններ են իրականացվում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից:
ՀՀ առողջապահության նախարարությունը «Շանթ 2018» հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում պայմանականորեն բերվել է բարձր պատրաստականության վիճակի:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հրավերով սեպտեմբերի 13-ին Հայաստան է ժամանելու ՖԻԴԵ-ի նախագահի թեկնածու Արկադի Դվորկովիչը:
«Սանիտեք» ընկերությունը ներկրում է 5 նոր աղբահան մեքենաներ, որոնք ուրբաթ օրը կլինեն Երևանում: Այս մասին այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը Երևանի Լեոյի փողոցից ուղեկցում կատարելու համար Prado մակնիշի ավտոմեքենայից բերման է ենթարկել 5 անձի:
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանն ընդունել է լեգենդար հեռացատկորդ, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին:
Ինժեներական ծառայության պետերի մասնագիտական հմտություններն ու կարողությունները ամրապնդելու և կատարելագործելու նպատակով սեպտեմբերի 11-ից 15-ը 4-րդ զորամիավորումում սկսվել են ենթակա զորամասերի ինժեներական ծառայության պետերի հետ հրամանատարական հավաքներ:
Սեպտեմբերի 11-ին, ժամը 14.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի գագաթային շրջանի պատռված վերք» ախտորոշմամբ բուժօգնություն է ստացել Երևանի բժշկական կենտրոններից մեկի վերակենդանացման բաժանմունքի 54-ամյա աշխատակիցը և հայտնել, որ հիվանդատերը վիճաբանության ժամանակ հարվածել է իրեն:
Սեպտեմբերի 10-ին գանգուղեղային տրավմայով ԱՀ առողջապահության նախարարության դատաբժշկական բյուրո էր տեղափոխվել Մարտակերտի շրջանի բնակիչ,1939թ ծնված Ռ. Բ-ի դիակը։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գնդի գրավման օրերին սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի հայրը՝ Վահրամ Տեփանոսյանը, դատական նիստի ընթացքում հայտարարեց, որ ցանկանում է, որպեսզի իր շահերը ներկայացնի մեղադրյալներ Արայիկ Խանդոյանի և Վարուժան Ավետիսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը։
Սեպտեմբերի 12-ի ցերեկը 13-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահը հրամաններ է ստորագրել նոր նշանակումների վերաբերյալ.Արդարադատության առաջին դասի խորհրդական Վիգեն Մեսրոպյանը նշանակվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ՝ ազատվելով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետի պաշտոնից։
Հայաստանում անցկացվող «Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժությունը դինամիկ է, իսկ իրավիճակը փոփոխվում է ամեն 5 րոպե հաջորդականությամբ պարբերականությամբ:
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիի գլխավորած պատվիրակությունը ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակութան ղեկավար Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ սեպտեմբերի 12-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Հայաստանի օրերը Մոնակոյում միջոցառման շրջանակում «Opéra Monte-Carlo»-ում կայացած փառահեղ համերգի հաջորդ օրը «Hotel Metropole Monte-Carlo»-ում կազմակերպվեց ARARAT Լեգենդար Հայկական Կոնյակի և հայկական լավագույն գինիների «Zorah», «Voskevaz», «ArmAs», «Trinity», «Van Ardi» ներկայացում և համտես:
Սեպտեմբերի 12-ին, ժամը 11:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասի թիվ 4բ շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը պաշտոնապես տեղեկացնում է, որ չի իրականացրել և չի իրականացնում հեռախոսային խոսակցությունների գաղտնալսում, ինչի իրավասությունն ու տեխնիկական հնարավորությունը չունի:
ՀՀ քաղաքացին պիտի առնվազն երեք օտար լեզու իմանա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Բարձրագույն դատական խորհուրդը վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Էդգար Սեդրակյանի, Արգիշտի Ղազարյանի և Արծրուն Միրզոյանի թեկնածությունները:
Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում քաղցկեղով հիվանդ կինն առողջ երեխա է ունեցել:
ՀՀ ոստիկանությունը և ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը այս պահին չեն ցանկանում տեղեկություն տրամադրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ բարձրաստիճան պաշտոնյաներին և իրենց թիկնազորին զինաթափելու վերաբերյալ հանձնարարության ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքից:
ՀՀ քննչական կոմիտեում ստացվել և վարույթ է ընդունվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի և 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործը։