Բաժիններ՝

«Շանթ-2018». Զորավարժությունը դինամիկ է. իրավիճակը փոփոխվում է ամեն 5 րոպե պարբերականությամբ

Հայաստանում անցկացվող «Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժությունը դինամիկ է, իսկ իրավիճակը փոփոխվում է ամեն 5 րոպե հաջորդականությամբ պարբերականությամբ:

Այս մասին «Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում ՀՀ ՊՆ-ում տեղի ունեցած չեպազրույցի ընթացքում լրագրողներին հայտնեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Զորավարժությունը շատ հետաքրքիր ընթացք ունի: Որոշ հմտություններ ու գիտելիքներ են ձեռք բերվում, որոշումներ են փոխվում: Ամեն 5 րոպե պարբերականությամբ նորամուծություններ են լինում իրավիճակի փոփոխության առումով»,- ասաց նախարարը:

Դավիթ Տոնոյանի խոսքով՝ զորավարժությունների անցկացման ընթացքում արդեն որոշակի խնդիրներ են արձանագրվել, որոնք վերլուծության ենթարկելուց հետո ամփոփ կներկայացվեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս